ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ազդանշան

Ազդանշան
20.05.2026 | 14:12

Պրակտիկան ցույց է տալիս, որ երբ գործող իշխանությունները ռադիկալացնում են նախընտրական մթնոլորտը, դա նշանակում է, որ նրանք արդեն որոշակի հետազոտությունների հենքի վրա նախատեսում են իրենց համար անցանկալի արդյունքներ և պատրաստվում են «խաղը խառնել»։

ՔՊ-ական ավտորիտար իշխանախումբը, նախորդ օրերի իր հիստերիայով պարզապես ազդարարում է, որ ընդունակ է «խաղը խառնելու» համար գործածել սահմանադրական ու օրինական շրջագծից միանգամայն դուրս հակամիջոցների լայն գործիքակազմ՝ մեծամասշտաբ ընտրախախտումներից ու քաղաքական «վտանգավոր ուժերի» արգելափակումից մինչև ընտրության արդյունքների չեղարկում և արտակարգ դրության սահմանում։

Էրդողանին ու Ալիևին բազմաթիվ բացահայտ ու թաքուն խոստումներ և հավաստիքներ տված Փաշինյանը, կարծես, ճիշտ է գնահատում իրավիճակն ու ընտրությունների օրինական, իր համար անբաղձալի ելքը և ամեն գնով նախապատրաստվում է «խաղը խառնելուն»։ Նրա՝ այս օրերի դրսևորած վարքագիծն ասվածի պարզ ազդանշանն է։

Կարէն ԽԱՆԼԱՐԵԱՆ

Դիտվել է՝ 4933

Մեկնաբանություններ